Երևանի Կասյան փողոցն անվանակոչվեց Վազգեն I կաթողիկոսի անվամբ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օերնքի 26րդ հոդվածի առաջին մասով Երևանի ավագանում 11 նստաշրջանի առաջին նիստը կգումարվի սեպտեմբերի 12-ին ժամաը 11:00-ին»,-Երևանի ավագանում այսօրվա նիստի մեկնարկին հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Օրակարգը հաստատելիս առաջարկություն հնչեց Մնջախաղի թատրոնի հիմնադիր Արսեն Փոլադովի հուշարձանի տեղադրման հարցը դարձնել զեկուցվող:
«Մենք այստեղ կնոպկա սեղմելու համար չենք, եթե դուք դրա համար եք, ապա մենք՝ ոչ, պետք է այս մարդկանց անուններն անվանակոչել»,-հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Նա հարցրեց, թե ինչպես է ստացվում, որ Կասյան փողոցի անվանակոչությունը պետք է առանձին անեն, իսկ մնացածներինը ոչ:
«Սենց չզեկուցվող-չզեկուցվող, է 42 հարցն էլ դնեիք չզեկուցվող կոճակը սեղմեինք գնայինք տուն»,-հայտարարեց Անի Խաչատրյանը:
Քվեարկությամբ ավագանին մերժեց հուշարձանի տեղադրման հարցը զեկուցվող դարձնելու առաջարկը:
Օրակարգը հաստատելուց հետո փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը զեկուցեց Երևանի Կասյան փողոցը Վազգեն I-ի կաթողիկոսի անվամբ անվանակոչելու հարցը, որն ընդունվեց միաձայն՝ 45 կողմով:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրից ավելի փակ կլինի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը
- Վերաբացվել է Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը