ՀՖՖ-ն տուգանել է 7 ֆուտբոլային ակումբի
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեն տուգանել է 7 ֆուտբոլային ակումբի:
Ըստ ՀՖՖ-ի՝ «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ն, «Շիրակ ՖԱ» ՀԿ-ն, «Փյունիկ ՖԱ» ՀԿ-ն, «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ-ն, «Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ-ն, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ն, «Նոա ՖԱ» ՀԿ-ն տուգանվել են ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ով սահմանված չափանիշներին չբավարարելու համար։
Նշված ակումբները տուգանվել են մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան