Ձեր գործողությունները վերահաստատեցին փաստաբանական համայնքի ուժեղ և միասնական, վճռական և աներկբա լինելու փաստը․Սիմոն Բաբայան
ՀՀ փաստաբանների պալատը հրապարակել է պալատի նախագահ Սիմոն Բաբայանի ուղերձը` փաստաբաններին․
«Հարգելի՛ փաստաբաններ,
Խորին շնորհակալություն եմ հայտնում ի պաշտպանություն փաստաբանական ինստիտուտի ծավալած միասնական, նպատակաուղղված և համակարգված գործողություններին ակտիվ մասնակցության համար:
Յուրաքանչյուրս մեր կողմից իրականացվող գործառույթներում, ի թիվս այլնի, առաջնահերթ ենք համարում մարդասիրությունը, արդարությունը և մարդու իրավունքների պաշտպանության գործում նշված գաղափարների իրագործման հետևողականությունը:
Մեզ՝ փաստաբաններիս, որպես մեկ միասնական ընտանիքի, հատուկ է արժանապատվության բարձր զգացումը, քանի որ հնարավոր չէ արժանապատիվ պաշտպանել այլոց իրավունքներն առանց այդ զգացման կրողը լինելու:
Ձեր ցուցաբերած պատրաստակամությունը և գործողությունները վերահաստատեցին փաստաբանական համայնքի ուժեղ և միասնական, վճռական և աներկբա լինելու փաստը:
Նկատի ունենալով, որ առաջադրված պահանջները դեռևս չեն կատարվել, առաջիկա օրերին կիրականացվեն թիրախային միջոցառումներ, կհրավիրվի ակումբի նիստ, որտեղ կամփոփվեն իրականացված ակցիաների արդյունքները և կհայտարարվի ձեռնարկվելիք հետագա քայլերի և գործողությունների ուղին:
Հ.Գ. Իրավական պետությունում պետք է գործնականում հաստատվի այն ճշմարտությունը, որ մարդու իրավունքները բարձրագույն արժեք են, և յուրաքանչյուրն իրավազոր է պետությունից պահանջելու վերականգնել և պաշտպանել իր ոտնահարված իրավունքները»:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները բռնցքամարտի ձեռնոցներ նվիրեցին Ոստիկանության կենտրոնականի բաժնի պետին
- Փաստաբանները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արսեն Մկրտչյանի հիշատակը
- Փաստաբանները գործադուլ են անում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան