2018-ին Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ հողերը տուր, բայց հետո հերքեցին, ես սուտ դուրս եկա. Փաշինյան
«Երբ որ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում էր եղել իմ վարչապետ դառնալուց հետո՝ 2018 թվականին, հետագայում, երբ որ հարց եղավ պատերազմից հետո, թե ինչ է ինքը ինձ ասել, ես ասեցի՝ ասել է հողերը տուր, իրենք էլ հերքեցին»,- 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Շարունակելով իր խոսքը՝ նա նշեց. «Դա էլ այդտեղ փակեցին, գոնե հիմա հնարավորություն կունենայի ասելու, գոնե Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ տուր, բայց դա էլ հերքեցին իրանք, ես սուտ դուրս եկա, փաստորեն ինքն էլ չի ասել տենց բան, հիմա էլ տեսնում ենք, որ իրենք 1997 թվականի մի տարբերակ ունեին, որն ուրիշ տարբերակ էր։ Շատ լավ, եղբայր, լուծեիք»։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե «1997 թվականի փուլային տարբերակում տարածքային ամբողջականության մասին ընդհանրապես խոսք չկա, իսկ ԼՂ-ն ստանում էր հետաքրքիր միջանկյալ ստատուս, համարվում էր Ադրբեջանի հետ իրավահավասար կողմ և՛ խաղաղության փաստաթղթի ստորագրման իմաստով, և՛ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման առումով, և ասել, որ 1993 թվականի ՄԱԿ-ի բանաձևերով փակվել էր այս լուծումը՝ դա ուղղակի սուտ է»։ Փաշինյանը Լևոն Զուրաբյանին խորհուրդ տվեց կարդալ Լևոն Տեր-Պետրոսյանի 1997 թվականի նոյեմբերի 1-ի «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածը։
Հարակից հրապարակումներ`
- Ես ինձ ամեն ինչում մեղավոր եմ համարում, բայց մի պրոբլեմ ունեմ. Փաշինյան
- Թող հոգեբուժարանում բուժվի, ես հրաման տալու իրավունք չեմ ունեցել. Մ. Հակոբյանը՝ Փաշինյանին
- Չեմ իմացել, թե որդիս որտեղ է եղել պատերազմի օրերին ու չեմ հետաքրքրվել. Փաշինյան
- Կինս քաղաքավարական այց է կատարել բունկերում գտնվող հրամկազմին. Փաշինյան
- 2020-ի սեպտեմբերի 25-ին ինձ զեկուցել են ռադիոկլանմամբ ստացած խոսակցության մասին, որ վաղը ինչ-որ կարևոր գործողության են մասնակցելու. Փաշինյան
- Սուրենյանց. Փաշինյանի դիրքերի թուլացմանը զուգահեռ ՔՊ-ականները քննչական մարմինների մոտ հերթ են կանգնելու
- Դրվագներ կան, որոնք ինձ հանգեցրել են մտքերի՝ ինչ տեղի է ունեցել առաջնագծում, նպատակը ՀՀ-ում իշխանափոխություն կազմակերպելն էր. Փաշինյան
- Ասել եմ՝ բանակն ինչ ասի, «չէ» չեմ ասելու՝ կոչո՞ւմ է պետք, կունենաք, մեդալ է պետք՝ կունենաք, փող է պետք՝ կունենաք. Փաշինյան
- Մեղրիի տարբերակը քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի ու Հեյդար Ալիևի միջև 1999թ. հուլիսին Սադարակում. Փաշինյան
- Կա վարկած, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ․ Փաշինյան
- Փաշինյան. Ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ պատերազմական կոնվեյերը կանգնեցնել
- Ընդդիմադիրները չեն մասնակցում, բայց նրանց՝ մինչ օրս հնչեցրած հարցերը կտրվեն Նիկոլ Փաշինյանին. Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին