Ես ինձ ամեն ինչում մեղավոր եմ համարում, բայց մի պրոբլեմ ունեմ. Փաշինյան
«Ես ինձ ամեն ինչում մեղավոր եմ համարում, բայց ես մի պրոբլեմ ունեմ։ Երբ սկսում եմ ձևակերպել իմ մեղադրական եզրակացությունը, ձևակերպում եմ, ձևակերպում եմ, ինչ-որ մի տեղ մտնում եմ փակուղի»,- 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Այս հարցում Նիկոլ Փաշինյանը նաև ընդդիմության օգնությունն է ակնկալում։
«Գալիս և ԱԺ-ում ինձ ասում են, որ Կովսականը տվեցիր, հետո ասում են՝ պատերազմը չկանգնեցրիր։ Հետո բացում և տեսնում եմ, որ Կովսական չէ, այլ՝ Զանգելան։ Հարգելի գործընկերներ, ձեր խնդիրը նրանում է, որ մի նախադասության մեջ ինձ մեղադրում եք, որ Կովսականը հանձնել եմ, մյուս նախադասության մեջ մեղադրում եք, որ Զանգելանը չեմ հանձնել։
Ես ինձ մեղավոր եմ ճանաչում և զգում, բայց իմ մեղադրական տեքստը, երբ սկսում եմ գրել, գալիս ու կանգնում եմ փակուղու առաջ, կանգնում եմ՝ Զանգելանի առաջ։
Նույն քաղաքական ուժն ինձ ասում է հանձնեցիր-չհանձնեցիր, կռվեցիր-չկռվեցիր, համաձայնվեցիր-չհամաձայնվեցիր։ Պետք է կողմնորոշվել։
Սա քաղաքական ձև չէ»,-ասաց նա։
Հարցին՝ ձեր մտքում հարց անցել է, որ «ինչպես ասում եք «կաբինետ չմտած արդեն հայտարարում էին, որ հողերը տալիս է», կարո՞ղ է իրենք օգտվեցին պահից, ավելի հեշտ զիջեցին իշխանությունը, գիտեին՝ ինչ է գալու իրենց գլխին», Փաշինյանն ասաց. «Անկեղծ ասեմ, մտքովս նման բան մի երկու անգամ անցել է»։
Հարակից հրապարակումներ`
- Թող հոգեբուժարանում բուժվի, ես հրաման տալու իրավունք չեմ ունեցել. Մ. Հակոբյանը՝ Փաշինյանին
- Չեմ իմացել, թե որդիս որտեղ է եղել պատերազմի օրերին ու չեմ հետաքրքրվել. Փաշինյան
- Կինս քաղաքավարական այց է կատարել բունկերում գտնվող հրամկազմին. Փաշինյան
- 2020-ի սեպտեմբերի 25-ին ինձ զեկուցել են ռադիոկլանմամբ ստացած խոսակցության մասին, որ վաղը ինչ-որ կարևոր գործողության են մասնակցելու. Փաշինյան
- Սուրենյանց. Փաշինյանի դիրքերի թուլացմանը զուգահեռ ՔՊ-ականները քննչական մարմինների մոտ հերթ են կանգնելու
- Դրվագներ կան, որոնք ինձ հանգեցրել են մտքերի՝ ինչ տեղի է ունեցել առաջնագծում, նպատակը ՀՀ-ում իշխանափոխություն կազմակերպելն էր. Փաշինյան
- Ասել եմ՝ բանակն ինչ ասի, «չէ» չեմ ասելու՝ կոչո՞ւմ է պետք, կունենաք, մեդալ է պետք՝ կունենաք, փող է պետք՝ կունենաք. Փաշինյան
- Մեղրիի տարբերակը քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի ու Հեյդար Ալիևի միջև 1999թ. հուլիսին Սադարակում. Փաշինյան
- Կա վարկած, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ․ Փաշինյան
- Փաշինյան. Ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ պատերազմական կոնվեյերը կանգնեցնել
- Ընդդիմադիրները չեն մասնակցում, բայց նրանց՝ մինչ օրս հնչեցրած հարցերը կտրվեն Նիկոլ Փաշինյանին. Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին