Փաստաբանը պարեկների կողմից ռուս կնոջը կանգնեցելու տեսանյութն է հրապարակել
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը, որ ահազանգել էր վարորդ ռուս կնոջ նկատմամբ պարեկները բիրտ ուժ են կիրառել, տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է կինը երթևեկումէ ամրագոտին ամրացրած.
«Երեկվա դեպքով հաջողվել է վերականգնել քաղաքացու վիդեոռեգիստրատորի ձայնագրությունը:
Նրան կանգնեցրել են ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ` ամրակապված չլինելու պատրվակով:
Նախ հրապարակում եմ առաջին կտորը:
Առանց մեկնաբանության....»։
Ավելի ուշ փաստաբանը հրապարակեց տեսանյութի շարունակությունը.
«Երկրորդ կտորի ժամանակը եկավ:
Այսպես, տեսագրությունից պարզ է դառնում, ոու անձը խնդրում է հնարավորություն տալ ցուցադրել իր վիդեոռեգիստրատորի ձայնագրությունը, որից երևում է, որինքը մեքենան վարել է ամրակապված:
Քաղաքացին նաև խնդրում է պարզաբանել իր իրավունքները և ապացույց, որ իբր ինքն ամրակապված չի եղել:
Ռուսերեն լեզվին գրեթե չտիրապետող պարեկը չկարողանալով քաղաքացու նորմալ, ադեկվատ և իրավական հարցերի պատասխանները, հունից դուրս է գալիս ու մնացածը դիտեք ինքներդ:
Հ.Գ նման չոբանությունը արդարացնողներին, հատկապես` տղամարդ, ցանկանում եմ, որ իրենց կնոջ, քրոջ, մոր կամ աղջկա նկատմամբ այսպիսի վերաբերմունքի ականատես լինեն ու մնան նույն դիրքորոշմանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան