Կա վարկած, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ․ Փաշինյան
«Գիտեք` կա վարկած, որի հիմնավորումները նաև հրապարակային են, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ, մասնավորապես՝ տարածքների փոխանակման հայեցակարգի»,- այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բանակցային գործընթացի վրա ազդեցություն ունեցած գործոնների վերաբերյալ հարցին։
Նրա խոսքով՝ սա վարկած է, որն, ըստ էության, մինչև օրս քրեաիրավական առումով ապացուցված կամ հիմնավորված չէ։ «Բայց չի էլ բացառվում, որ նաև կարող է քննության առարկա դառնալ»,- ընդգծեց Փաշինյանը։
Նա անդրադարձավ նաև տնտեսական և դեմոգրաֆիական գործոններին։
«1994 թվականին, երբ հաստատվեց զինադադար, արձանագրվեց, որ հայկական կողմը հաղթել է պատերազմում, իսկ ադրբեջանական կողմը պարտվել է: Դրանից հետո 20 տարվա ընթացքում Ադրբեջանի բնակչությունը համարյա կրկնապատկվեց, ՀՀ բնակչությունը էականորեն նվազեց: Իսկ ո՞ւմ համար էր հաղթանակը, ինչու այդ հաղթանակի արդյունքում Հայաստանի բնակչությունը ոչ թե ավելացավ, այլ նվազեց, ինչու այդ հաղթանակի արդյունքում Հայաստանը տնտեսական մրցակցության մեջ չկարողացավ հաղթել Ադրբեջանին: Սա ուղիղ կապ ունի անվտանգության, ռազմական բյուջեների հետ։ Նաև գիտենք, որ 1997-1998-ին ԼՂ հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացը և ԼՂ հարցը ներքաղաքական իմաստով շատ էական ազդեցություն է ունեցել, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատճառաբանել է ԼՂ հարցի շուրջ ունեցած հայեցակարգային տարբերությունները»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին