Այսօր մենք մոտ 105 ծրագիր ունենք.Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ
«Այսօր մենք մոտ 105 ծրագիր ունենք, որից 20-ը վերաբերում է մոտ 45 կմ ճանապարհների սպասարկմանը և վերանորոգմանը»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:
Վերջինս հայտնեց, որ կա նաև 9 ստորգետնյա անցումում 18 վերելակի տեղադրման ծրագիր, 5 տեղամասերում թեքահարթակների կառուցում:
Վարչության պետի պաշտոնակատարի խոսքով՝ կա նաև Արգավանդի երկաթուղային կամրջի սյուների ամրացման ծրագիրը:
«Նախագծման փուլում է 8 ծրագիր Ազատության հրապարակի բարեկարգման համար, Սարալանջ փողոցի հարակից հատվածի քարաթափման կանխարգելման ծրագիրը, Մաշտոց- Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ հանգույցի տրանսպորտային թունելի հիմնանորոգման, ավտոկայանատեղիի կառուցման ծրագրերն էլ կան»,-հայտնեց Խորեն Գրիգորյանը և տեղեկացրեց, որ Կիևյան փողոցի ամբողջական մայթերի հիմնանորագման ծրագիր էլ է իրականացվելու և Եղվարդի խճուղու վերգետնյա անցում է կառուցվելու:
Ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի՝ Հրազդանի հաղթանակ կամրջի ուժեղացման և Կիևյան կամրջի հիմնանորագման ծրագեր են կատարվելու, ինչպես նաև Նորք Մարաշը Մյասնիկյան պողոտային կապող էստակադայի կառուցումը և 25 այգու բարեկարգումը:
Նա նաև հայտնեց, որ դրանից բացի կա նաև 10 նախագիծ, որոնք դեռևս շինարարական մրցույթում չեն:
Ավագանու անդամներից մեկը Խորեն Գրիգորյանին հարցրեց, թե ինչ վիճակում է Հաղթանակ կամրջի վերանորգման աշխատանքները, քանի որ քաղաքացիները բազմաթիվ թերությունների մասին են հաղորդում:
Գրիգորյանը հայտարարեց, որ շինարարական աշխատանքները դեռ ավարտված չեն և վստահեցրեց, որ անորակ աշխատանքը քաղաքապետարանը չի ընդունի և վստահեցրեց, որ կամրջով քաղաքացիները կարող են անցնել, իրենց գլխին վերևից ընկնող իր չի լինի:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանի առաջարկով Երևանում լրացուցիչ 8 տեղական վճար սահմանվեց
- Երևան քաղաքը լինելու է ամենազարգացած քաղաքներից մեկը. Ավինյանի խոստումը երևանցիներին
- Քաղաքապետարանն Ազատության հրապարակը սալիկապատելով է ուզում պայքարել մանկական մեքենաների և հեծանիվների դեմ
- Երևանի Կասյան փողոցն անվանակոչվեց Վազգեն I կաթողիկոսի անվամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա