Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը. Պետդեպ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը։ Ադրբեջանական «Թրենդ»-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Ակնկալում ենք, որ բանակցությունները կմեկնարկեն վաղը՝ երեքշաբթի ու կշարունակվեն մինչև հինգշաբթի»,-ասել է նա ու մանրամասնել, որ պետքարտուղար Բլինքենը կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հասանելի է, և ուղիղ երկխոսությունը չլուծված խնդիրների լուծման և կայուն ու արժանապատիվ աշխարհին հասնելու բանալին է»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր՝ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
- Անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև բանակցությունների անցկացմանը. Վեդանտ Պատել
- Վաշինգտոնյան հանդիպմանն ընդառաջ՝ ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
- Հունիսի 12-ին Վաշինգտոնում կկայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում
- Ադրբեջանի և Արցախի միջև քաղաքական և հումանիտար բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն ու միայն փոխվստահության մթնոլորտում. Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին