«SOS Artsakh». Նստացույցի մասնակիցները ՌԴ դեսպանատան ներկայացուցչին փոխանցեցին իրենց պահանջները
Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ նստացույց անող ՀՅԴ-ականները գրավոր իրենց պահանջները, դիրքորոշումները հանձնեցին դեսպանության ներկայացուցչին։
«Դեսպանատնից ցանկություն էին հայտնել, որ եթե գրավոր պահանջներ ունենք, փոխանցենք իրենց։ Պահանջները վերաբերում են ընդհանրապես Արցախի շրջափակման վերացմանը, խաղաղապահների դերակատարությանը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած «SOS Artsakh» կարգախոսով 24-ժամյա նստացույցեր ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։
Գ.Մանուկյանը նշեց, որ իրենց միացել են քաղաքացիները, շատերը փոխանցել են, որ աշխատանքային ժամի ավարտից հետո կմիանան։ Նա հայտնեց, որ երեկոյան Արցախի գործընկերներն ուղիղ կապերով միանալու են դեսպանատների նստացույցների մասնակիցներին. «Ով-ով, գոնե իրենք շատ ավելի լավ են հասկանում, թե որքան է իրավիճակը դժվար, որքան է կարևոր ցանկացած հանրային գործողություն»։
Նստացույցի մասնակիցները գիշերելու են դեսպանատների մոտ, ակավարտվի հունիսի 28-ին ժամը 10։00-ին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մինսկի խումբը պետք է անհասցե հայտարարություններից զատ սկսի կոնկրետ գործողություններ իրականացնել. Արմենուհի Կյուրեղյան
- Իշխան Սաղաթելյան. Միջազգային հանրությունից մենք պահանջում ենք վերջ դնել երկակի ստանդարտներին
- Միջազգային հանրությունը ոչ թե պատժամիջոցներ է կիրառում Ադրբեջանի նկատմամբ, այլ ավելի խորացնում համագործակցությունը. Աննա Գրիգորյան
- «Մենք փորձում ենք բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործել արցախահայության հարցը բարձրացնելու համար»
- ՀՅԴ-ականները «SOS Artsakh» հնչեցրեցին Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց
- Գեղամ Մանուկյան. Ռուսաստանը շատ ավելի կտուկ գործողությունների պետք է դիմի
- «SOS Artsakh». ՀՅԴ-ն 24- ժամյա նստացույց կիրականացնի ՀՀ-ում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան