Թող հոգեբուժարանում բուժվի, ես հրաման տալու իրավունք չեմ ունեցել. Մ. Հակոբյանը՝ Փաշինյանին
«Այդ մարդուն խորհուրդ կտամ իմ պարտականությունները կարդա, նոր խոսի՝ ես իրավունք ունեի լինելու հրամանատարական բունկերոմ, թե ոչ»,-այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին ռազմական գլխավոր տեսուչ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ փաստ չէ, թե զինվորականը պատերազմի օրերին այնտեղ գտնվելու իրավունք ուներ։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե հոկտեմբերի 2-իմ կամ 3-ին Մովսես Հակոբյանի կողմից որոշում է կայացվել ԼՂ ՊԲ 7-րդ պաշտպանական շրջանից բանակը էվակուացնել, այսինքն՝ զորքերը ամբողջությամբ դուրս բերել, ինչն իր կարծիքով հիմնավորված չի եղել և չի իրականացվել միայն իր միջամտությունից հետո, Մովսես Հակոբյանը պատասխանել է.
«Խորհուրդ եմ տալիս կամ այդ մարդը բուժվի հոգեբուժարանում, կամ իմ իրավունքներն ու պարտականությունները կարդա, այդ աննորմալին ի՞նչ մեկնաբանեմ, ես հրաման տալու իրավունք չունեմ, նա այդքան բանը չգիտի: Ես ի՞նչ մեկնաբանեմ՝ հիվանդ ա ա էդ մարդը: Նորից եմ ասում՝ ես որոշում կայացնելու, հրաման տալու իրավունք չունեմ, թող դատախազությունը քրեական գործ հարուցի՝ կբացատրեմ»։
Դիտարկմանը՝ արդյո՞ք պատերազմի օրերին քննարկում եղել է, որ 7-րդ պաշտպանական շրջանից զորքերը դուրս բերվի, և, եթե ինքը նման խորհուրդ չի տվել, ինչու՞ է Փաշինյանը նման հայտարարություն անում, Մովսես հակոբյանը պատասխանեց, որ քրեական գործ հարուցելուց հետո միայն բացատրություն կներկայացնի:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ իմացել, թե որդիս որտեղ է եղել պատերազմի օրերին ու չեմ հետաքրքրվել. Փաշինյան
- Կինս քաղաքավարական այց է կատարել բունկերում գտնվող հրամկազմին. Փաշինյան
- 2020-ի սեպտեմբերի 25-ին ինձ զեկուցել են ռադիոկլանմամբ ստացած խոսակցության մասին, որ վաղը ինչ-որ կարևոր գործողության են մասնակցելու. Փաշինյան
- Դրվագներ կան, որոնք ինձ հանգեցրել են մտքերի՝ ինչ տեղի է ունեցել առաջնագծում, նպատակը ՀՀ-ում իշխանափոխություն կազմակերպելն էր. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան