Այս ողջ արհավիրքի պատճառը նստած է Հանրապետության հրապարակում․ Մամիջանյան
«Եթե Փաշինյանը ման է գալիս արհավիրքների պատճառը, թող հայելու մեջ նայի»,-այս մասին ԵՄ շենքի մոտ, որտեղ շարունակվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած «SOS Artsakh» կարգախոսով ակցիան, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է այսօր ԱԺ-ում Փաշինյանի հայտարարություններին, ապա Մամիջանյանն ասաց, որ դեռ հանգամանալից կանդրադառնա։
«Իր դատվաճանության պատճառով ստեղծված իրավիճակի պայմաններում կան հայրենասերներ և դրանք կազմում են Հայաստանի, Արցախի և առհասարակ՝ աշխարհասփյուռ հայության մեծամասնությունը։ Նրանք չեն համակերպվում և պայքարելու են անվտանգ Արցախ, անվտանգ Հայաստան ունենալու համար։ Այս երիտասարդությանը թող լավ նայի ու հասկանա,թե ինչպես է հեռանալու իշխանությունից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ ՀՀԿ-ն քանիցս հայտարարել է, որ ցանկացած առողջ և իրապես ընդդիմադիր ուժի կողքին պատրաստ է կանգնել․ «Այս պարագայում՝ ՀՅԴ-ի մեր գործընկերներն են։ Պահանջն արդար է,միջազգային հանրության ուշադրությունը շատ կարևոր է, բայց այս ողջ արհավիրքի պատճառը նստած է Հանրապետության հրապարակում, այսօր էլ ԱԺ-ում ինչ-որ «հանճարեղ» մտքեր էր արտահայտում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին