Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ. ԱՀ ՊՆ
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտնում է.
«Հունիսի 27-ի ժամը 19:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հրադադարի խախտումից հետո Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 27֊ի ժամը 20։05-ի սահմաններում նույն վերը նշված ուղղությամբ կրակ են բացել ԱՀ Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով իբր հրազենային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը։
Հարկ է նշել, որ Ադրբեջանի ԶՈւ֊ն հրադադարը հերթական անգամ խախտում է այն հատվածում, որտեղ հունիսի 22-ին հրազենային վիրավորում է ստացել ԱՀ ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀ ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը
- Ժամը 20:00-20:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի հետ շփման գծում խախտել է հրադադարը. ԱՀ ՊՆ
- Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
- Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը․ ԱՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան