Քաղաքապետարանն Ազատության հրապարակը սալիկապատելով է ուզում պայքարել մանկական մեքենաների և հեծանիվների դեմ
«Այդ մեքենաների պատմությանը տեղյակ եք, նախորդ տարիներին ևս եղել են դժգոհություններ և այն արդարացի էր, քանի որ սովորական մեքենաների փոխարեն արդեն օգտագոծվում էին մետաղական դիմային հատված ունեցող մեքենաներ, որոնք արագ սլանալով նաև քաղաքացիներին, երեխաներին վնասվածք հասցնելու դեպքեր էին գրանցել»,-պատասխանելով Օպերայի շենքին կից Ազատության հրապարակում մանկական մեքենաների խնդրի վերաբերյալ ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովի հարցին՝ ասաց Երևանի քաղաքապետարանի Առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
Ավանեսովն հայտարարեց, որ տարբեր կողմերից շատ արագ երթևեկող մանկական մեքենաներ կան և անվտանգության խնդիր է առաջնաում թե՛ երեխաների համար, թե՛ անցորդների:
Ավագանու անդամը քաղաքապետարանի վարչության պետից հետաքրքրվեց, թե ինչ աշխատանք է տարվում այդտեղ գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներին այլ տեղ առաջարկելու ուղղությամբ:
Հովիկ Սաֆարյանը հայտնեց, որ վնասվածքների դեպքերն արձանագրվելուց հետո քաղաքապետարանը շատ խիստ միջոցներ ձեռնարկեց և գրեթե վերացրել էր այդ ծառայությունը:
«Սակայն դրանից հետո եղան ծնողների և տնտեսվարողների գրավոր առաջարկներն ու բողոքները, նրանք հանդիպում ունեցան նաև ավագանու անդամների հետ և եկան այն կոնսենսուսի, որ որոշակի ժամանակ թողնեն, քանի որ երեխաներն օգտվում են»,-հայտնեց վարչության պետը և, ընդգծելով, թե այդտեղ հակասական կարծիքներ կային, հավելեց. «Որպեսզի այս հարցը վերջնական լուծում ստանա, քննարկվում է Ազատության հրապարակի այդ հատվածը սալիկապատելու նախագիծը: Այն երևանի քաղաքապետարանում է, եթե նախագիծն ընդունվեց և կիրառվեց՝ այնտեղ հեծանիվների շահագործումն ինքնստինքյան վերանալու է»:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի քաղաքապետարանն ավտոմեքենաների վաճառք և վարձույթ իրականացնողներին կստիպի կայանել միայն իր հատկացրած տարածքներում
- Երևանի Կասյան փողոցն անվանակոչվեց Վազգեն I կաթողիկոսի անվամբ
- Կամ Հայկ Մարությանին են էշի տեղ դնում, կամ նա էլ իր մասնաբաժինն ունի
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում