Միջազգային հանրությունը ոչ թե պատժամիջոցներ է կիրառում Ադրբեջանի նկատմամբ, այլ ավելի խորացնում համագործակցությունը. Աննա Գրիգորյան
«Միջազգային հանրությանը մեր կոչը մեկն է՝ գործուն քայլեր ձեռնարկել, կոչերից, հայտարարություններից, ուղղակի հորդորներից զատ այնպիսի քայլեր իրականացնել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի էթնիկ զտումների քաղաքականությունը Արցախում»,- ՀՅԴ-ի նախաձեռնած «SOS Artsakh» կարգախոսով 24-ժամյա նստացույցերի շրջանակում ՌԴ դեսպանության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ կոչերից, հայտարարություններից զատ պետք է լինեն պատժամիջոցներ, բայց, ցավոք, ականատես են, որ ոչ թե պատժամիջոցներ են կիրառվում Ադրբեջանի նկատմամբ, այլ ավելի խորացվում է համագործակցությունը ու դա վերաբերում է միջազգային հանրության գերթե բոլոր դերակատարներին։
«Մեր կոչն է հայտարարություններից բացի անցնել գործնական քայլերի։ Որևէ մեկի մոտ արդեն կասկած չկա, որ Ադրբեջանը էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացում, մեր կոչը այն է՝ ոչ միայն արձագանքել, որ այդպիսի քաղաքականություն է իրականացվում Արցախում, այլ նաև քայլեր ձեռնարկել նախ կանխելու, ապա պատժելու այն կողմին, որը փորձում է նման քայլեր իրագործել»,- ասաց Ա. Գրիգորյանը։
Նա նշեց, որ ՌԴ-ն ներկայացվածություն ունենալով Արցախում, լինելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմերից մեկը՝ ավելի հստակ գործուն քայլեր պետք է իրագործի Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար։
«Ի վերջո հասկանալի է, որ հենց Ռուսաստանն ունի ամենամեծ գործիքակազմը տարածաշրջանում՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական, նոյեմբերի 9-ի հայտարարության միջնորդ կողմ է, նախ և առաջ Ռուսաստանը հստակ քայլեր պետք է ձեռնարկի ապաշարջափակում իրականացնելու համար»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Մենք փորձում ենք բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործել արցախահայության հարցը բարձրացնելու համար»
- ՀՅԴ-ականները «SOS Artsakh» հնչեցրեցին Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց
- Գեղամ Մանուկյան. Ռուսաստանը շատ ավելի կտուկ գործողությունների պետք է դիմի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան