Արսեն Բաբայանը Կարեն Անդրեասյանի վրա երկու մարմնի ուշադրություն է հրավիրում
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Կարեն Անդրեասյանը հանդիսանում է կուսակցության ղեկավար մարմնի անդամ
Համաձայն ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դատավորները չեն կարող լինել կուսակցության անդամ: Ինչպես գիտեք Բարձրագույն խորհրդի նախագահը դատավոր է:
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալության տվյալների համաձայն Կարեն Արեսի Անդրեասյանը, ով ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԲԴԽ նախագահի պաշտոնը և հանդիսանում է դատավոր, 2016 թվականից մինչ օրս հանդիսանում է «Համախմբում» կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի անդամ:
Չեմ պնդում, թե Կարեն Անդրեասյանն ակտիվ զբաղվում է քաղաքական գործունեությամբ հենց այդ կուսակցությունում, բայց փաստն իրավաբանորեն արձանագրված է, որի վերաբերյալ հրավիրում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (կուսակցական լինելու հայտարարգրման մասով) և Բարձրագույն դատական խորհրդի անդամների ուշադրությունը»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ-ն արձագանքում է Գրիգոր Մինասյանի մասին գրառմանը
- Արսեն Բաբայանը Գրիգոր Մինասյանի վրա է հրավիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությունը