ԵԽ. Հայաստանը կալանավորվածների թվով զիջում է միայն Ալբանիային
Հայաստանում բանտարկյալների ընդհանուր թիվը կազմել է 2120 մարդ։ Նման տվյալներ է հրապարակել ԵԽ-ն՝ 2022 թ. հունվարի 31-ի դրությամբ ներկայացնելով եվրոպական երկրներում բանտարկյալների մասին վիճակագրություն։
Բանտարկյալների թվով առաջատար է Թուրքիան, ապա հաջորդում են Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Գերմանիան Իտալիան, Ուկրաինան, Իսպանիան։
Ըստ ԵԽ զեկույցի, Հայաստանը բանտարկության ցածր ցուցանիշ ունեցող երկրների թվում է. այդ ցանկում են նաև Ֆինլանդիան, Նորվեգիան, Սլովենիան և այլն։
2022 թվականի հունվարի 31-ի դրությամբ ավելի քան մեկ միլիոն բնակիչ ունեցող երկրների բանտային վարչակազմերում եվրոպական քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների միջին տարիքը 38 տարեկանն է եղել։
Ամենացածր միջին տարիքը գրանցվել է Բուլղարիայում (31), Դանիայում (34) և Ֆրանսիայում (35), ամենաբարձրը գրանցվել է Վրաստանում (44), Իտալիայում (42), Պորտուգալիայում (41), Էստոնիայում (40) և Իսպանիայում (40):
Զեկույցում Հայաստանում բանտարկյալների միջին տարիքի մասին տեղեկատվություն չկա։
Ինչ վերաբերում է բանտարկյալների գենդերային կազմին, ապա ըստ ԵԽ զեկույցի, Եվրոպայում 100 բանտարկյալից 5-ը կանայք են։ Կին բանտարկյալների թիվն առավել մեծ է Կիպրոսում՝ 9.5 տոկոս, Մալթայում՝ 8.6 տոկոս, Չեխիայում՝ 8.1 տոկոս։
Կին բանտարկյալների թիվն առավել ցածր է Ալբանիայում՝ 1.2 տոկոս, Ադրբեջանում՝ 2.8 տոկոս, Հայաստանում՝ 2.9 տոկոս։ Հայաստանում 62 կին բանտարկյալ կա։
Միջին հաշվով Եվրոպայում բանտարկյալների 16 տոկոսը 2022-ի հունվարի 31-ի դրությամբ օտարերկրացիներ են։ Այս ցուցանիշն առավել մեծ է Շվեդիայում, որտեղ բանտարկյալների 70 տոկոսն են օտարերկրացիներ, Հունաստանում՝ 59 տոկոսը, Կիպրոսում՝ 52 տոկոսը։
Հայաստանում 104 օտարերկրացի բանտարկյալ կա, որը կազմում է բատարկյալների ընդհանուր թվի 5 տոկոսը։
Զեկույցում տվյալներ են ներառված նաև կալանավորների թվի մասին։ Եվրոպայում ազատութունից զրկվածների 25 տոկոսը կալանավորվածներ են։ Հայաստանն այս առումով 57 տոկոս ցուցանիշով առաջատարների ցանկում է՝ զիջելով միայն Ալբանիային(58 տոկոս)։
Առավել մեծ թվով կալանավորվածներ ունեցող երկրների ցանկում են նաև Շվեյցարիան (45 տոկոս), Նիդերլանդները (43 տոկոս), Մոնտենեգրոն (41 տոկոս) և այլն։ Կալանավորվածների ցածր ցուցանիշ ունեն Չեխիան (7.4 տոկոս), Հյուսիսային Մակեդոնիան (11 տոկոս), Թուրքիան (13 տոկոս), Սլովակիան (14 տոկոս) և այլն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա