Թուրքիան համարվում է Եվրոպայի՝ բանտարկյալների թվով ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը
Հունիսի 27-ին Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի կողմից հրապարակվել է Եվրոպայի բանտարկյալների մասին վիճակագրությունը։
Ըստ կատարված հետազոտության՝ COVID-19 համաշխարհային համաճարակի սահմանափակման միջոցների վերացմամբ ամբողջ Եվրոպայում գրանցվել է բանտարկյալների թվի աճ, գրում է Էրմենիհաբերը։
Վիճակագրության համաձայն՝ 2022-ի հոկտեմբերի 31-ից ի վեր Եվրոպայի բանտերում է գտնվում շուրջ 981․575 բանտարկյալ։
Եվրախորհրդի և Լոզանի համալսարանի համատեղ իրականացրած հետազոտությունը 2022 թվականի հոկտեմբեր ամսվա տվյալների հիման վրա ցույց է տալիս, որ Թուրքիան համարվում է Եվրոպայի՝ բանտերում ազատազրկվածների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը՝ 330․945 բանտարկյալներով։ Ցանկում Թուրքիային հաջորդում են Անգլիան և Ուելսը (79․092), Լեհաստանը (71․874) , Ֆրանսիան (69. 964)։
Թուրքիայում 2002-2022թթ․ բանտարկյալների թվի ամենաբարձր աճն է գրանցվել (369%): Թուրքիային հաջորդում է Ալբանիան 61%, Սերբեիան 49%, Հունաստանը 35%։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան