«Ժողովուրդ». Վահան Քերոբյանը կանխիկ դրամ չունի․ նախարարի ունեցվածքը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկու անշարժ գույք ունի։ Դրանցից մեկը Նոր Նորք համայնքում է, մյուսը՝ Կենտրոն վարչական շրջանում։ Այս բնակարանը նա գնել է 2019 թվականին, և այն համատեղ սեփականություն է հանդիսանում։ Նախարարը նաև 2005 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա ունի, որը գնել է 2011 թվականին։
Բանկային հաշիվներին տարվա վերջում նա ունեցել է 1 մլն 599 հազար դրամ, իսկ կանխիկ դրամ չի ունեցել։ Նրա միակ եկամուտը եղել է 21 մլն դրամը, որը նրա տարեկան աշխատավարձն է՝ որպես նախարար։ Վահան Քերոբյանը նաև վարկեր ունի. տարվա վերջում նրա հիփոթեքի գումարի մնացորդը կազմել է 49 մլն 527 հազար դրամ, մյուս վարկերի պատճառը հայտնի չէ, վարկի մարմանն ուղղված գումարն էլ 12 մլն դրամ է կազմել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան