Իշխան Սաղաթելյան. Միջազգային հանրությունից մենք պահանջում ենք վերջ դնել երկակի ստանդարտներին
«ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկրների դեսպանատների, ԵՄ գրասենյակի դիմաց նստացույցի նպատակը մեկն է. մենք պահանջում ենք վերջ դնել երկակի ստանդարտներին։ Արցախը գտնվում է հումանիտար ճգնաժամի, էթնիկ զտման, ցեղասպանության առջև»,-ԵՄ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց՝ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունն ընդամենը բավարարվում է հայտարարություններ անելով, երբեմն բանաձևեր ընդունելով։
«Բայց փաստն այն է, որ Արցախը շարունակում է մնալ շրջափակված։ Մեր նպատակն է բողոքի ձայնը բարձրացնել, պահանջներ ներկայացնել»,-ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց՝ կարևորում են ռուս խաղաղապահների դերն ու առաքելությունն Արցախում։
«Պետք է քննարկվի նաև նրանց առաքելության երկարացման հարցը։ Բայց այսքանով հանդերձ, մենք ունենք հստակ պահանջներ, քանի որ ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությունն է նաև ապահովել Լաչինի միջանցքի անխափան ընթացքը։ Այս իմաստով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երեք երկրներից մենք ունենք ակնկալիքներ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Մենք փորձում ենք բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործել արցախահայության հարցը բարձրացնելու համար»
- Գեղամ Մանուկյան. Ռուսաստանը շատ ավելի կտուկ գործողությունների պետք է դիմի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան