Լուկաշենկոն հրամայել է բանակը լիարժեք մարտական պատրաստության բերել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանում զինված ապստամբության փորձի ժամանակ հրամայել է բանակը լիարժեք մարտական պատրաստության բերել, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Ես տվել եմ բանակը մարտական պատրաստության բերելու բոլոր հրահանգները»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Քաղաքական գործիչը նշել է, որ իր համար «ցավալի էր հետևել Ռուսաստանի հարավում տեղի ունեցող իրադարձություններին»։
«Մեր շատ քաղաքացիներ դա իրենց սրտին մոտ ընդունեցին, քանի որ հայրենիքը մեկն է: Եվ մեր հայրենիքը Բրեստից մինչև Վլադիվոստոկ հողն է, ազատությունը և մեր ժողովուրդները, որոնք ապրում են այստեղ: Պատմությունը հիշում է. բելառուսները գիտեն, թե ինչպես պաշտպանել իրենց հողը: Մենք եղել ենք և կլինենք ավելի ուժեղ, քան ցանկացած մարտահրավեր»,- ասել է Բելառուսի նախագահը։
Նրա խոսքով՝ «գունավոր հեղափոխություններ չեն լինում, եթե երկրում դրա համար պատճառներ չկան»։