ՀՅԴ-ականները «SOS Artsakh» հնչեցրեցին Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած 24-ժամյա նստացույցերի շրջանակում «SOS Artsakh» հնչեցվեց նաև Հայաստան ԵՄ ներկայացուցչության դիմաց։
Հիշեցնենք, որ ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած 24-ժամյա նստացույցեր ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։
«Շուրջ 7 ամիս է Արցախը շրջափակված է, զրկված է էլեկտրականությունից, անգամ տարրական առողջապահական միջոցներից։ Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող լինել բռնապետական Ադրբեջանի կազմում։ Սա ասում է հենց ինքը՝ Ադրբեջանը, իր որդեգրած քաղաքականությունից պարզ է մի բան՝ Արցախը պետք է Ադրբեջանին առանց հայերի»,- ակցիայի մասնակիցներն ասացին ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ կոչ անելով օգտագործել բոլոր լծակները ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա, որպեսզի Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը դառնա օրակարգային հարց։
«Արցախի կոնֆլիկտը լուծված չէ, արցախահայության պայքարը սրբազան է, Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է բոլորս հարգենք։
Կոչ ենք անում գործուն քայլեր ձեռնարկել, որպեսզի հումանիտար ճգնաժամը վերացվի։ Ինչո՞ւ մինչ օրս գործի չի դրվել մարդասիրական և արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգը, որը ԵՄ-ն ծավալում է ամբողջ աշխարհով։ Ինչո՞ւ մինչ օրս գործուն քայլեր չի ձեռնարկվել, որպեսզի ստեղծվի հումանիտար օդային միջանցք Արցախի ու ՀՀ մինչև, որի փորձը նույնպես ունեք»,- բարձրաձայվեց Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյան. Ռուսաստանը շատ ավելի կտուկ գործողությունների պետք է դիմի
- «SOS Artsakh». ՀՅԴ-ն 24- ժամյա նստացույց կիրականացնի ՀՀ-ում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին