
«Հրապարակ». Վերջին օրերին աննախադեպ թվով ռուսական ուղղաթիռներ են մտնում-ելնում Արցախ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին օրերին աննախադեպ թվով ռուսական ուղղաթիռներ են մտնում-ելնում Արցախ, որոնց վերաբերյալ հակասական տեղեկություններ են շրջում։ Մի մասի կարծիքով՝ ռուս խաղաղապահներն են «պերեսմենկա» անում, մյուսները պնդում են, որ հումանիտար բեռներ, հատկապես դեղորայք են բերում Արցախ, որտեղ օրեցօր իրավիճակը սրվում է։
Հիմա օրումեջ են Ստեփանակերտի փռերից հացը հասցնում շրջանների խանութներ՝ նույն դիզվառելիքի խնդրով պայմանավորված։ Գյուղացիները նաև չեն կարողանում իրացնել իրենց բերքը՝ հասցնելով Ստեփանակերտ։ Ուշագրավ է, որ այս պայմաններում լռում են նաև իշխանությունները՝ բոլորը սպասողական վիճակում են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին