Փաշինյան. Ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ պատերազմական կոնվեյերը կանգնեցնել
«2019 թվականին ես բանակցային պրոցեսն աշխատանքային մակարդակում անվանում էի պատերազմական կոնվեյեր, որովհետև տրամաբանությունը հետևյալն էր՝ խաղաղությամբ, բանակցություններով տուր ինձ այն, ինչ ես ուզում եմ, այլապես այդ նույնը ես կստանամ պատերազմով։ Սա է եղել իմ ընկալումը»,- 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ իր խնդիրն է եղել՝ փորձել հասկանալ, թե ինչ գործոններ կան, որոնք կարող են այդ կոնվեյերը կանգնեցնել, ինչպես է հնարավոր այս կոնվեյերը կանգնեցնել։
Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ այդ կոնվեյերը չի կարողացել կանգնեցնել. «Այո, խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ կոնվեյերը կանգնեցնել»։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմադիրները չեն մասնակցում, բայց նրանց՝ մինչ օրս հնչեցրած հարցերը կտրվեն Նիկոլ Փաշինյանին. Քոչարյան
- «Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում». ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
- Փաշինյանը պարզապես ստում է՝ այդ օրը հնարավոր էր Շուշիի պահպանմամբ հրադադար. Հայկ Մամիջանյանը՝2020թ հոկտեմբերի 19-ի մասին
- Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին
- Փաշինյան. Նոյեմբերի 9-ի հայտարարությունից 1-2 օր անց, երբ վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին՝ Շուշիում ոչ մի զինվոր չունենք
- Ադրբեջանը Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան