2020-ի սեպտեմբերի 25-ին ինձ զեկուցել են ռադիոկլանմամբ ստացած խոսակցության մասին, որ վաղը ինչ-որ կարևոր գործողության են մասնակցելու. Փաշինյան
«2018 թվականի մայիսից, երբ վարչապետ եմ ընտրվել, ստացել եմ զեկուցագրեր, ԱԱԾ-ն անընդհատ ահազանգել է պատերազմի հնարավորության մասին, ժամկետներ է նշվել»,- 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ իրեն զեկուցվել է, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է։
«Ինձ ուրիշ բան էլ է զեկուցվել, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է, որ սա հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ գնա անհամաչափ զիջումների»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նաև ընդգծեց, որ 2020-ի սեպտեմբերի 25-ին իրեն զեկուցել են ռադիոկլանման միջոցով ստացված թուրքական F-16 կորրծանիչների օդաչուների միջև խոսակցության մասին, որ վաղը ինչ-որ կարևոր գործողության են մասնակցելու:
Հարակից հրապարակումներ`
- Դրվագներ կան, որոնք ինձ հանգեցրել են մտքերի՝ ինչ տեղի է ունեցել առաջնագծում, նպատակը ՀՀ-ում իշխանափոխություն կազմակերպելն էր. Փաշինյան
- Ասել եմ՝ բանակն ինչ ասի, «չէ» չեմ ասելու՝ կոչո՞ւմ է պետք, կունենաք, մեդալ է պետք՝ կունենաք, փող է պետք՝ կունենաք. Փաշինյան
- Մեղրիի տարբերակը քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի ու Հեյդար Ալիևի միջև 1999թ. հուլիսին Սադարակում. Փաշինյան
- Կա վարկած, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ․ Փաշինյան
- Փաշինյան. Ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ պատերազմական կոնվեյերը կանգնեցնել
- Ընդդիմադիրները չեն մասնակցում, բայց նրանց՝ մինչ օրս հնչեցրած հարցերը կտրվեն Նիկոլ Փաշինյանին. Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան