Ըստ էության, կասեցրիք քաղաքացիական պատերազմը․ Պուտինը՝ ուժայիններին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 27-ին դիմել է Պաշտպանության նախարարության, Ռոսգվարդիայի,Անվտանգության դաշնային ծառայության, Ներքին գործերի նախարարության և Պահպանության դաշնային ծառայության զինծառայողներին, որոնք ապահովել են կարգուկանոն «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի խռովության ժամանակ։
«Դուք պաշտպանեցիք սահմանադրական կարգը, մեր քաղաքացիների կյանքը, անվտանգությունն ու ազատությունը, փրկեցիք մեր հայրենիքը ցնցումներից և, ըստ էության, կասեցրիք քաղաքացիական պատերազմը: Դժվար իրավիճակում դուք գործեցիք հստակ, համակարգված, գործով ապացուցեցիք ձեր հավատարմությունը Ռուսաստանի ժողովրդին և զինվորական երդմանը, պատասխանատվություն ցուցաբերեցիք հայրենիքի ճակատագրի և նրա ապագայի համար։
Ժողովուրդն ու բանակը չեն կանգնել ապստամբների կողքին, զինվորականների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը վճռորոշ դեր են խաղացել ապստամբությունը ճնշելու գործում»,- ընդգծել Է նախագահը:
Պուտինը նշել է, որ ստիպված չեն եղել իրենց դիրքերից հանել հատուկ գործողության գոտում ընդգրկված մարտական ստորաբաժանումներին։
Ներկա գտնվողները նաև մեկ րոպե լռությամբ հարգել են խռովարարներին դիմակայելու ընթացքում զոհված օդաչուների հիշատակը:
Հարակից հրապարակումներ`
- Պրիգոժինի դեմ քրեական գործը կարճվելու է
- Պրիգոժինի դեմ քրեական գործը չի կարճվել․ ՏԱՍՍ
- Սա հարված է թիկունքից․ Պուտին
- ՌԴ ՊՆ-ն «Վագներ»-ի մարտիկներին կոչ է արել հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց