Պրիգոժինի դեմ քրեական գործը կարճվելու է
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի դեմ քրեական գործը կդադարեցվի: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Քրեական գործը կկարճվի, և նա կմեկնի Բելառուս։ Եթե հարցնեք, թե ինչ երաշխիք, որ Պրիգոժինը կկարողանա հեռանալ, դա Ռուսաստանի նախագահի խոսքն է»,- ասել է նա։
Միաժամանակ պաշտոնյան չի հստակեցրել, թե կոնկրետ ինչով է զբաղվելու խմբի ղեկավարը նախկին խորհրդային հանրապետությունում։
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը երախտապարտ է Ալեքսանդր Լուկաշենկոյին իրավիճակի կարգավորման հարցում նրա գործադրած ջանքերի համար:
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել է իր ճամբարներին հարվածներ հասցնելու մեջ: Նա ասել է, որ հաջորդ քայլն իրենցն է լինելու։ Պրիգոժինը նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ռազմական հեղաշրջում իրականացնել Ռուսաստանում։
Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Ռուսաստանում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները։
Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ է վարել «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հետ։ Վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու տեղաշարժը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, Պրիգոժինը կմեկնի Բելառուս։
Հարակից հրապարակումներ`
- Պրիգոժինի դեմ քրեական գործը չի կարճվել․ ՏԱՍՍ
- Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կարճվելու է․ Պեսկով
- Պրիգոժին. Շրջվում ենք և մեկնում դաշտային ճամբարներ
- Պրիգոժինն ընդունել է Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան