Սիրուշոն դստեր տարեդարձից լուսանկարներ է հրապարակել
Հայտնի երգչուհի Սիրուշոն դստեր՝ Զաբելի մեկամյակից լուսանկարներ է հրապարակել ինսթագրամի իր էջում։
Նրանցից մեկում Զաբելը տատիկի՝ Բելլա Քոչարյանի հետ է։ Հիշեցնենք, որ Զավելը Սիրուշոյի ու Լևոն Քոչարյանի երրորդ զավակն է։ Նրանք նաև երկու որդի ունեն։
Լուսանկարներում երգչուհին գեղեցիկ կազմվածք ունի։
Հիշեցնենք, որ արձագանքելով այն խոսակցություններին, իբր կազմվածքը պահպանելու համար Սիրուշոն դիմում է փոխնակ մոր օգնությանը, հայտարարել էր.
«Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:))
Ոչ կազմվածքիս մասին եմ մտածել, ոչ ժամանակիս, ոչ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն է տվել ու դա համարել եմ իմ առաքելությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Դստեր տարեդարձի առթիվ Սիրուշոն ծննդատնից նկարներ է հրապարակել
- Սիրուշո. Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում, կամ հետո վերականգնվում
- Սիրուշո. Պետք է մեկնեմ՝ երրորդ երեխայիս լույս աշխարհ բերելու