«Մենք փորձում ենք բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործել արցախահայության հարցը բարձրացնելու համար»
Միանշանակ մեր հույսը ամբողջապես նմանօրինակ ակցիաները չեն, մեր կուսակցական բարձրագույն մարմինները, քաղաքական ներկայացուցիչները, խորհրդարանական խմբակցությունն ամենօրյա ակտիվ աշխատանքի մեջ է միջազգային գործընկերների հետ և փորձում է ստեղծված կացությունը ներկայացնել նրանց նաև մեր տեսակետից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց անցկացվող ակցիաների ժամանակ։
Նրա խոսքով՝ հստակ հակասություններ ունենալով ներկա իշխանության վարած քաղաքականության հետ, ամենևին վստահություն չունեն, որ այս իշխանությունն անում է ամեն հնարավորը Արցախում ստեղծված կացությունը բարելավելու և արցախահայության իրավունքների պաշտպանելու»
«Եւ հակառակ դրա, մենք փորձում ենք բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործել արցախահայության հարցը բարձրացնելու համար»,- ընդգծեց Սևակ Նազարյանը։
Նա հիշեցրեց, որ վերջին շրջանում Ադրբեջանը նաև Կարմիր խաչի մուտքն էր Արցախ արգելել և ծայրահեղ հիվանդներին տեղափոխելու և Հայաստանի բուժհաստատություններում պատշաճ բուժօգնություն տրամադրելու խնդիր կար, սակայն այդ հարցը կարգավորվեց։
Ըստ Սևակ Նազարյանի՝ սա ցույց է տալիս, որ եթե միջազգային ուժերի կողմից կա ստեղծված իրավիճակի հանդեպ որոշակի լուրջ և բեկումնային աշխատանքներ իրականացնելու ցանկություն, ապա հնարավոր է առկա խնդիրները լուծել։
«Այդ ցանկությունն առաջացնելու համար այստեղից մեր ճնշումն անհրաժեշտություն է։ Կարելի է թվալ, որ սա ավելի շատ խորհրդանշական բնույթ ունի, բայց կարծում ենք, որ դեսպանատների առաջ նման ակցիաները հավելյալ ճնշում, ուշադրություն կարող են առաջացնել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն այսօր նախաձեռնել է 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ-ականները «SOS Artsakh» հնչեցրեցին Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց
- Գեղամ Մանուկյան. Ռուսաստանը շատ ավելի կտուկ գործողությունների պետք է դիմի
- «SOS Artsakh». ՀՅԴ-ն 24- ժամյա նստացույց կիրականացնի ՀՀ-ում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին