Մեղրիի տարբերակը քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի ու Հեյդար Ալիևի միջև 1999թ. հուլիսին Սադարակում. Փաշինյան
«Այդ քննարկմանը ներկա մարդիկ են եղել, մասնավորապես պաշտպանության նախարար Վաղաշակ Հարությունյանը, որը հրապարակային հարցազրույցում ասել է, որ Մեղրիի տարբերակը իր ներկայությամբ քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի ու Հեյդար Ալիևի միջև 1999 թ. հուլիսին Սադարակում»,- 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե 2002 թվական Սադարակի մոտ տեղի է ունեցել Քոչարյանի ու Հեյդար Ալիևի փակ դռների հետևում դեմ առ դեմ հանդիպում առաց երրորդ անձի ներկայության, բանակցությունների ավարտից հետո բովանդակության մասին որևէ տեղեկություն հրաժարվել են տալ, կա արդյո՞ք բանակցությունների արձանագրությունը։
Փաշինյանի խոսքով, Վ. Հարությունյանը նաև հայտարարել է, որ Քոչարյանն իրեն ասել է, որ Մեղրիի տարբերակը լավ տարբերակ է ղարաբաղյան հակամարտության լուծման համար. «Ըստ նրա, այդ ժամանակ Մեղրիի տարբերակն իրենից հետևյալն է ներկայացրել՝ Հայաստանին է միացվում նախկին ԼՂԻՄ տարածքը և Լաչինը որպես ՀՀ և Արցախի միջև միջանցք, փոխարենը Հայաստանն Ադրբեջանին էր զիջում Մեղրիի շրջանը 1988 թվականի սահմաններով, որպեսզի Ադրբեջանը ցամաքային կապ ձեռք բերեր Նախիջևարի հետ, սակայն այդպիսով Հայաստանը կորցնում էր իր ցամաքային կապը Իրանի հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Կա վարկած, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ․ Փաշինյան
- Փաշինյան. Ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ պատերազմական կոնվեյերը կանգնեցնել
- Ընդդիմադիրները չեն մասնակցում, բայց նրանց՝ մինչ օրս հնչեցրած հարցերը կտրվեն Նիկոլ Փաշինյանին. Քոչարյան
- «Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում». ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
- Փաշինյանը պարզապես ստում է՝ այդ օրը հնարավոր էր Շուշիի պահպանմամբ հրադադար. Հայկ Մամիջանյանը՝2020թ հոկտեմբերի 19-ի մասին
- Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին
- Փաշինյան. Նոյեմբերի 9-ի հայտարարությունից 1-2 օր անց, երբ վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին՝ Շուշիում ոչ մի զինվոր չունենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան