Ասել եմ՝ բանակն ինչ ասի, «չէ» չեմ ասելու՝ կոչո՞ւմ է պետք, կունենաք, մեդալ է պետք՝ կունենաք, փող է պետք՝ կունենաք. Փաշինյան
«Մինչև ներառյալ 2020 թվականի օգոստոսը ստացել եմ հավաստիացում, որ, իհարկե, շատ դժվար է լինելու, բայց Զինված ուժերը և Պաշտպանության բանակն իրենց առաջ դրված խնդիրը կատարելու են: Բայց սա արձանագրում չէ, որը ուղղակի ի գիտություն է ընդունվել: 2018 թվականից հետո ես որդեգրել եմ հետևյալ քաղաքականությունը՝ ամեն ինչ բանակի համար»,- 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ բացառված է, որ որևէ մեկը հիշի դեպք, որ բանակը կառավարության առաջ դրել է որևէ խնդիր ու այդ խնդիրը չի լուծվել այն պատճառով, որ փող չկա, կառավարությունը ֆինանսավորում չի տալիս։
«Ես բանակի առջև դրել եմ խնդիր՝ ասեք, թե ձեզ ինչ է պետք և դա դուք կունենաք: Ասել են, օրինակ, «ՍՈՒ 30 ՍՄ» է պետք, պատկերացնում եք՝ գերժամանակակից ինքնաթիռ: Անդրանիկ Քոչարյանը վերլուծություն է ներկայացրել, թե ինչքանով են նպատակահարմար այդ ինքնաթիռների ձեռքբերումը: Ես այդ նամակը մակագրել եմ ՊՆ-ին: Ստացել եմ պատասխան, որ քննարկել ենք և մեր եզրակացությունն այն է, որ դա մեզ պետք է: Ասել եմ՝ եթե պետք է՝ կունենանք: Էլ ի՞նչ է պետք։ Պետք են Հակաօդային պաշտպանության միջոցներ։ Կունենանք: Էլ ի՞նչ է պետք:
Մինչև 2020-ի պատերազմի վերջը նույն սկզբունքով եմ առաջնորդվել՝ կոչո՞ւմ է պետք, կունենաք, մեդալ է պետք՝ կունենաք, փող է պետք՝ կունենաք, սնունդ է պետք՝ կունենաք: Ասել եմ՝ բանակն ինչ ասի, ես «չէ» չեմ ասելու: Բանակը «չէ» բառն ինձնից չի լսելու։ Ինչ ուզեցել են, ունեցել են»,-ասաց Փաշինյանը:
Հարցին, թե արդյո՞ք ռազմական գնումների պլանից դուրս են մնացել ՀՕՊ համակարգերը, որի մասին բարձրաձայնում են ընդդիմադիրները, Փաշինյանը պատասխանեց. «Ընդհակառակը, սպառազինության և ռազմական տեխնիկայի պլանով եղել են «ՏՈՌ» համակարգեր, որը մենք ձեռք ենք բերել, բացի դա ձեռք ենք բերել «Օսա ԱԿ» համակարգեր, որի շուրջ կան քննարկումներ, թե որքանով է դա մարտունակ: Բայց ես ուզում եմ ասել, որ 2020-ի հուլիսյան մարտերի ժամանակ իսրայելական արտադրության «Հերմես» մակնիշի անօդաչու խոցվեց: Ինձ զեկուցել են, որ այն խոցվել է հենց «Օսա ԱԿ» համակարգով»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հնարավոր է նշվածների մեջ եղել են միջոցներ, որոնք հնարավոր չի եղել ձեռք բերել. «Դա մեր պլանն է, որ մենք պետք է ձեռք բերենք, բայց ուրիշներն իրենց վաճառքի պլանն ունեն, որը միշտ չէ, որ մեր ձեռքբերման պլանի հետ համընկել է»:
Նա նաև նշեց, որ շատ խնդիրների լուծում միայն փողի հետ չէ կապված։
Հարցին՝ պատերազի ընթացքում եղե՞լ է որևէ զենք օգտագործելու սահմանափակման դեպք, հատկապես՝ այս կամ այն հրթիռը չօգտագործել, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ճիշտ կլինի այս հարցին անդրադառնալ փակ նիստում, ապա ասաց. «Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանին չի պատկանել»:
Ճշտող հարցին՝ դա «Իսկանդերի՞» մասին է, նա պատասխանեց. «Ես փակ հատվածում կխոսեմ այդ մասին»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան