Դրվագներ կան, որոնք ինձ հանգեցրել են մտքերի՝ ինչ տեղի է ունեցել առաջնագծում, նպատակը ՀՀ-ում իշխանափոխություն կազմակերպելն էր. Փաշինյան
«Ես չեմ ուզում թաքցնել, որ պատերազմի հետ կապված շատ դեպքեր, դրվագներ կան, որոնք ինձ հանգեցրել են մտքերի և վարկածների, որ այն, ինչ տեղի է ունեցել առաջնագծում, դրա նպատակը Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելն էր»,- 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այդ վարկածն ուժեղացել է Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած իրադարձություններով, որոնց հետ կապված էլ հարցեր կան. «Քրեական գործ կա, մեղադրանք կա, մեղադյալ կա, բայց բացատրություն չկա։ Սա շատ կարևոր նյուանս է։ Հանգամանքները պարզ են, պարզվել է, որ x մարդն արել է այս ինչ գործողությունը։ Դա պարզված է, բայց ինչու է արել այդ գործողությունը, դա պարզված չէ»։
Փաշինյանը նշեց, որ պատերազմի ընթացքում մինչև վերջին պահը ու դրանից հետո չի հիշում Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության հետ ունեցած որևէ տարաձայնության կամ տարընթերցման մասին։
«Ես մի դրվագի մասին եմ նշել, բայց հընթացս այդ պրոբլեմն ավելի է սրվել, որ ԼՂ նախագահն ինձ տվել է տեղեկություն այս կամ այն հատվածում տեղի ունեցած ռազմական իրադրության մասին։ Բնականաբար, առաջին գործողությունը, որ արել եմ՝ Գլխավոր շտաբից ու պաշտպանության նախարարությունից ճշտելը։ Դեպքերի շատ ճնշող մեծամասնությունում Լեռնային Ղարաբաղի նախագահի կողմից տրված տեղեկատվության հերքում եմ ստացել ՊՆ-ի ու ԳՇ-ի կողմից, բայց էլի դեպքերի շատ մեծամասնությունով որոշ ժամանակ անց, անգամ մեկ կամ երկու օր անց, ԳՇ-ն ստիպված էր հաստատել այդ տեղեկատվությունը։
Ես չեմ ասում, որ գործնական ինչ տեղեկատվություն տվել է ԳՇ-ն, ճիշտ չի եղել, ասում եմ՝ տասնյակ անգամ առնչվել եմ, երբ ԼՂ նախագահն ինձ զանգել է, ասել, որ իրադրությունն այստեղ փոխվել է։ Փորձել եմ ճշտել ՊՆ-ից, ինձ ասել են՝ ոչ, դա չի համապատասխանում իրականությանը, բայց որոշ ժամանակ անց ստիպված են եղել խոստովանել, որ դա համապատասխանում է իրականությանը»,- ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ասել եմ՝ բանակն ինչ ասի, «չէ» չեմ ասելու՝ կոչո՞ւմ է պետք, կունենաք, մեդալ է պետք՝ կունենաք, փող է պետք՝ կունենաք. Փաշինյան
- Մեղրիի տարբերակը քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի ու Հեյդար Ալիևի միջև 1999թ. հուլիսին Սադարակում. Փաշինյան
- Կա վարկած, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ․ Փաշինյան
- Փաշինյան. Ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ պատերազմական կոնվեյերը կանգնեցնել
- Ընդդիմադիրները չեն մասնակցում, բայց նրանց՝ մինչ օրս հնչեցրած հարցերը կտրվեն Նիկոլ Փաշինյանին. Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները