Էս աննամուսներին ասեք, որ ամոթ ա, նրանք ձեզ խաբում են. Քաղաքացիները՝ ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելու մասին
Հնարավո՞ր է՝ ադրբեջանցիներն ու հայերը խաղաղ ապրեն կողք կողքի։ Panorama.am-ի անցկացրած փոքրիկ հարցման մասնակիցները միաբերան ասացին՝ անհնար է, նման բան չի կարող լինել։
«Բացարձակապես անհնար է։ Էդ կառավարությունը, պատմաբաններին ասեք՝ ինչի՞ են քնել, թուրքն էլ պապենական թշնամի է. գենոցիդ կազմակերպեց և մեկ միլիոնից ավել մարդ սպանեց, ու էն ժամանակվանից պատրաստվել են, որ հիմա կազմակերպեն վերջին գենոցիդը, ու հողի երեսից ամբողջ հայ ազգին վերացնեն։
Էս աննամուսներին ասեք, որ ամոթ ա, նրանք ձեզ խաբում են, բայց դուք ունենք պատմական փորձ, դա օգտագործեք։ Թուրքիան, որ թիվ մեկ թշնամի ռազմական պետությունն է, Ադրբեջանի հետ զենք են գնում ՝ ո՞ւմ համար, պարզ է։ Իսկ այստեղ եսիմ ինչերով են զբաղված»,-վրդովված ասաց քաղաքացին։
«Հնարավոր չէ»,-ասաց մեկ այլ քաղաքացի։
«Ես որ տեսնում եմ՝ ինչ է կատարվում, հնարավոր չէ»,-ասաց մի տղամարդ։
Քաղաքացիներից մեկն էլ արձագանքեց. «…նրանք շառլատան, կեղտոտ են, նրանց հետ չի կարելի ապրել, նրանք ուզում են մեր երկիրն ու մշակույթը գողանան»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան