44-օրյա պատերազմից հետո անհայտ է մնում Արցախի 49 քաղաքացու ճակատագիր
Անհայտ կորածների հիշատակի օրվա նախօրյակին՝ Արցախի «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն»-ում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, նախագահությամբ՝ հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի:
Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ կատարված աշխատանքների ամփոփումից առաջ, հանձնաժողովի անդամները նախ, մեկ րոպե լռությամբ հարգել են անցած գիշեր զոհված 4 զինծառայողների և հայրենիքի պաշտպանության մարտերում նահատակված հերոսների հիշատակը:
Ելույթի իր խոսքում Կարեն Սարգսյանն անդրադարձել է 2022-ի և 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները, նշել, որ Արցախի շրջափակումը որոշակի դժվարություններ է ստեղծել նաև բանակցություններում, սակայն, հանձնաժողովը չի դադարում թեկուզ հեռավար տարբերակով աշխատել Հայաստանի Հանրապետության գործընկերների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ:
«Անհայտ բացակայող ճանաչված անձանց գտնելու քայլերը հարթ չեն ընթանում: Այդ հարցում մեղքի իր բաժինն ունի Ադրբեջանը և անհայտ կորածների հարցերով զբաղվող ադրբեջանական կառույցը, որը համագործակցության որևէ եզրեր չի պահպանում հայկական կողմի և միջազգային մարդասիրական կառույցների հետ»-նշել է Կարեն Սարգսյանը, հավելել, որ 2020 թվականի պատերազմի հետևանքով անհայտ է մնում Արցախի Հանրապետության 49 քաղաքացու ճակատագիր, որից 30-ը զինծառայող են, 19-ը՝ քաղաքացիական անձինք: Այս ամենին զուգահեռ, հայկական կողմը ջանք չի խնայում օր առաջ տեղեկություն իմանալու անհայտության մեջ գտնվող Արցախի քաղաքացիների վերաբերյալ:
Քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամները բարձրացրել են մի շարք խնդիրներ, որոնք, մասնավորապես կապված են 2020 թվականի պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված աճյունների ու մասունքների ԴՆԹ թեստի նույնականացման գործընթացի հետ: Այս ուղղությամբ հանձնաժողովի նախագահը հանդիպման նոր օր է նշանակել, որին մասնակից կդառնան նաև անհայտ կորածների հարազատները:
Հարակից հրապարակումներ`
- 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԱԾ-ի դիմաց տնօրենի հետ հանդիպում են պահանջում
- Ի՞նչն է պատճառը, որ մինչ օրս պաշտոնապես չի հրապարակվել 44-օրյա պատերազում զոհվածների ու անհետ կորածների անունները. Նազարյան
- Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում սեպտեմբերի ագրեսիայից հետո 3 անհետ կորածների մարմինները գտնելու ուղղությամբ. Սարգսյան
- Անհետ կորած զինվորի տատը ՊՆ դիմաց է. Պահանջում եմ իմ թոռանը, 19 տարեկան իմ Վահեին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին