Դուք ընդունել եք՝ ձեր և նախարարի ընկերական հարաբերություններն ազդեցություն ունեն ձեր որոշումների կայացման վրա. դատավոր Պետրոսյանը՝ ԲԴԽ նախագահին
Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ արդարադատության նախարարի պարտականությունները կարող Լևոն Բալյանի միջնորդության քննարկումը։
Հիշեցնենք, որ վարույթի հիմքում ՄԻԵԴ վճիռներից մեկն է. նախարարը միջնորդել է դատավորներին պատժել 2009 թվականին, այսինքն՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտերի համար՝««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019թ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։
Այսօրվա նիստի ընթացքում ԲԴԽ նախագահ Կարեն Անդերասյանին կրկին ինքնբացարկի միջնորդություն ներկայացվեց՝ այն հիմքով, որ կողմնակալ, կանխակալ վերաբերմունք ունի։
«Պարոն Անդրեասյանը 2022 թվականին հայտնել է դիրքորոշում, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն իսկապես իր ընկերն է և կիսվում է իր գաղափարներով։ Գտնում ենք, որ նման պայմաններում պարոն Անդրեասյանը չի կարող անաչառ լինել իր ընկերոջ և գաղափարակցի կողմից հարուցված գործի վարույթի քննության ընթացքում»,- ասաց դատավոր Արտակ Բարսեղյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը։
Դատավոր Տիգրան Պետրոսյանը հիշեցրեց նախորդ դատական նիստերում Կարեն Անդրեասյանի արած հայտարարությունը. «Հայտարարեցինք՝ եթե ձեր փոխարեն նստած լիեր նախարարը, ապա ես այդ պայմաններում բացարկ կհայտնեի։ Փաստորեն, դուք նախորդ նիստում առաջին անգամ ընդունեցիք, որ ձեր և նախարարի ընկերական հարաբերությունները նշանակություն ունեն, այսինքն ազդեցություն ունեն ձեր որոշումների կայացման վրա։ Դատական օրենսգիրքը որևէ տարբերություն չի դնում, թե որ կողմի հետ կապված կանխակալ վերաբերմունք ունի դատավորը։
Դուք ընդունեցիք ձեր ընկերական հարաբերությունները, որ դա ազդում է ձեր վրա»։
Աստղիկ Խառատյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Կարեն Անդրեասյանին հիշեցրեց վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունը՝ ընթացող վարույթի շրջանակներում նրա և նախարարի շփումների մասին, որին մասնակցել է ԲԴԽ մեկ այլ անդամ։
«Ուստի ողջամիտ կասկած կա, որ հանդիպումն առնչվել է գործնական խնդիրներին։ Քանի որ մենք հանգամանքներին չենք տիրապետում, բայց որ դա իրականացվող արդարադատության նկատմամբ անվստահություն ծնող հանգամանք է, խնդրում ենք հրապարակային պարզաբանել, ընդունել, հերքել, որպեսզի փարատվեն բոլոր այն կասկածները, որ այդ հանդիպումներում կարող էին ստվերային որոշումներ կայացվել այդ թվում սույն գործի շրջանակներում»,- ասաց Ս. Սահակյանը։
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ հայտարարվեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է մերժել Կարեն Անդրեասյանի բացարկի միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործի քննումը ԲԴԽ-ում հետաձգվեց
- ԲԴԽ նախագահը ցանկանում է որքան հնարավոր է շուտ, թեկուզ օրենքի խախտումներով, կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորներին. Պետրոսյան
- Գերագույն դավաճանի կողմից ԲԴԽ գործուղված Կարեն Անդրեասյանը վերածվել է մեծագույն իրավասպանի.Ռուբեն Մելիքյան
- Չեք դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն. Դատավորը՝ ԲԴԽ նախագահին
- Իմ նկատմամբ ձեր կողմնակալ վերաբերմունքի իրական պատճառը հայտնի է միայն ձեզ. դատավոր Պետրոսյանը՝ ԲԴԽ նախագահին
- ԲԴԽ-ն ԱՆ պահանջով 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործն է քննում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան