Այս ամենը Թուրքիայի համար անընդունելի է․ Էրդողանը՝ Գերմանիայի կանցլերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Ղեկավարները քննարկել են Ռուսաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Էրդողանը հայտարարել է, որ չնայած Շվեդիան քայլեր է ձեռնարկում ճիշտ ուղղությամբ, հատկապես հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությամբ, Շվեդիայում PKK/PYD/YPG-ի (քրդական կառույցներ, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական-խմբ) կողմնակիցները շարունակում են ազատորեն կազմակերպել «ահաբեկչությունը խրախուսող ցույցեր, հավաքագրել մարդկանց և ֆինանսական միջոցներ տրամադրել ահաբեկչական կազմակերպություններին, իսկ այս ամենը Թուրքիայի համար անընդունելի է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան