Մեկ օր Երևանի երկու վարչական շրջաններում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
• Աջափնյակ վարչական շրջանի՝ Լուկաշին, Սիլիկյան, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու,
• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի, Օհանովի փողոցի, Անդրանիկի թաղ. 1-71 շենքերի՝ իրենց կոտորակներով, Սվաճյան 2/2-36, Շերամի 1-9 շենքերի,
• Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: