Եթե ինչ-որ մեկը կարող է հավակնել հայոց պատմության մեջ դավաճանի և դասալիքի պաշտոնի, դա Նիկոլ Փաշինյանն է.Լևոն Զուրաբյան
«Եթե ինչ որ մեկը կարող է հավակնել հայոց պատմության մեջ դավաճանի և դասալիքի պաշտոնի, դա Նիկոլ Փաշինյանն է, որովհետև ինքը՝ որպես երկրի ղեկավար, իրեն պահել է, ըստ էության, դասալիքի պես, երբ որ ստանձնել է մոդերատորի կարգավիճակ: Երկրի ղեկավարի գործը ղեկավարելն է, ճիշտ ուղղություն ցույց տալը, իսկ եթե դու ընդունում ես մոդերատորի կարգավիճակ ու ասում՝ բոլորը մեղավոր են, դա դասալքության ամենավերջին ձևն է: Դու շարունակում ես մնալ իշխանության, վայելել դրա բոլոր լծակներն ու դիվիդենտները ու միևնույն ժամանակ ոչ մի պատասխանատվություն չես կրում, որովհետև քեզ պահում ես մոդերատորի պես: Նիկոլ Փաշինյանն անգամ չգիտի, որ եթե ինքը երկրի ղեկավարն է, ապա ռազմական հարցերում պատասխանատուն ինքն է»,- «News.am»-ին տված հարցազրույցում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Նա նաև անդրադարձավ հունիսի28-ին Արցախ-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կատարած ռազմական ագրեսիային՝ ասաց, որ Բաքուն սովորել է ռազմական ագրեսիայի միջոցով հարցերը լուծել, քանի որ իր արարքները կարողանում է մարսել:
Հարակից հրապարակումներ`
- Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 5 դեպք. ՌԴ ՊՆ
- Փաշինյանն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրենին
- Ադրբեջանը կրակել է հրետանային միջոցներից, հայկական կողմն ունի 4 զոհ. Արցախի ՊՆ
- Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ. ԱՀ ՊՆ
- 2018-ին Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ հողերը տուր, բայց հետո հերքեցին, ես սուտ դուրս եկա. Փաշինյան
- Ես ինձ ամեն ինչում մեղավոր եմ համարում, բայց մի պրոբլեմ ունեմ. Փաշինյան
- Թող հոգեբուժարանում բուժվի, ես հրաման տալու իրավունք չեմ ունեցել. Մ. Հակոբյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան