Սիրիայի և Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իդլիբում գտնվող գրոհայինների շտաբին
Սիրիայի զինված ուժերը ռուս զինվորականների հետ համատեղ Իդլիբ նահանգում հարձակում են գործել ահաբեկչական խմբավորումների դիրքերի վրա։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է Արաբական Հանրապետության պաշտպանության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում։
Համաձայն հաղորդագրության՝ «ի պատասխան Համա նահանգի բնակելի թաղամասերում խաղաղ բնակիչների վրա ահաբեկչական խմբավորումների ամենօրյա կրկնվող հարձակումներին, սիրիական զինված ուժերը բարեկամ ռուսական ուժերի հետ համագործակցելով, ճշգրիտ օդային և հրթիռային հարվածներ են հասցրել Իդլիբ նահանգի Ջաբալ ալ-Արբաին շրջանում ամրացված տարածքներում գտնվող ահաբեկիչների շտաբին»: Հարվածների արդյունքում, ինչպես նշում է գործակալությունը, գրոհայինների շտաբը «ամբողջությամբ ոչնչացվել է», «ոչնչացվել կամ վիրավորվել են տասնյակ ահաբեկիչներ»։
Անցած շաբաթվա ընթացքում սիրիական լրատվամիջոցները բազմիցս հայտնել են հարևան Համա նահանգի բնակելի թաղամասերի վրա Իդլիբում գտնվող ահաբեկիչների հարձակումների մասին: Այսպես, հունիսի 22-ին SANA գործակալությունը հայտնել է, որ գրոհայինները անօդաչու թռչող սարքի հարված են հասցրել Սալհաբ քաղաքի բնակելի թաղամասին, ինչի հետևանքով զոհվել է երկու խաղաղ բնակիչ, այդ թվում՝ անչափահաս, ևս երեքը վիրավորվել են։
Հարակից հրապարակումներ`
- Ասադը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է սիրիացի փախստականների վերադարձի հարցը
- Թուրքիան նույնպես պետք է հասկանա, թե մենք ինչ ենք անում Սիրիայում․ Ջոն Քիրբի
- ԱՄՆ-ը Իրանի հետ բանակցությունների միջոցով փորձում է կանխել իրանական նոր հարձակումները Սիրիայում
- ԱՄՆ-ը համալրում է ուղարկում Սիրիայում գտնվող ռազմաբազաներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան