
Ադրբեջանի տեղեկատվական գրոհները տեղափոխվեցին առաջնագիծ․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանը Արցախի պաշտպանության բանակի մի քանի ուղղություններով գործողություններ է իրականացրել, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Ադրբեջանի` վերջին մեկ ամսում իրականացրած տեղեկատվական գրոհները տեղափոխվեցին առաջնագիծ, որոնք ծանր հետևանքներ ունեցան»։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Հայկական կողմն ունի 4 զոհ։
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. Արցախի ՊՆ
- Ադրբեջանը կրակել է հրետանային միջոցներից, հայկական կողմն ունի 4 զոհ. Արցախի ՊՆ