Փաստաբան. Հովհաննես Շահինյանի նկատմամբ հետախուզման վերաբերյալ մինչ այս պահը չեմ ստացել որևէ դատավարական ակտ
Փաստաբան Արսեն Բաբայանը, որ ներկայացնում է Արբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի շահերը, արձագանքելով Շահինյանի վերաբերյալ մամուլում հայտնված լուրերին, գրում է.
«Լրատվամիջոցը երեկ լուր էր տարածել, որ ՀՀ քննչական կոմիտեն Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանին ձերբակալելու որոշում է ընդունել՝ ձեռք բերված նոր փաստական տվյալների հիման վրա:
Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում հաստատվել է այն հանգամանքը, որ որևէ նոր փաստական տվյալ պարզապես գոյություն չունի:
Նախ հարկ եմ համարում տեղեկացնել, որ այս ձերբակալման որոշումը քննչական կոմիտեն կայացրել էր դեռևս ապրիլ ամսին, որը, դատաքննության արդյունքներով, վերացվել է:
Ավելի վաղ հայտնել էի, որ քննչականը դիմել դատարան Շահինյանի նկատմամբ կալանավորում կիրառելու միջնորդությամբ, ինչը մերժվել է: Հսկող դատախազն այդ մերժումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որը նույնպես մերժվեց:
Դրանից հետո տեղեկություն ստացա, որ Շահինյանի նկատմամբ ոստիկանությունը հայտարարել է հետախուզում, սակայն դրա վերաբերյալ մինչ այս պահը չեմ ստացել որևէ դատավարական ակտ: Տեղեկությունը ստուգելու նպատակով հարցումներ եմ կատարել վարույթով քննիչին և Արաբկիրի ոստիկանապետին»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Հովհաննես Շահինյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը հասնում է ծայրահեղության
- Արսեն Բաբայան. Հովհաննես Շահինյանի քրեական հետապնդումը միակ ու դեռևս անկրկնելի բացառությունն է
- Պետք է րոպե առաջ կազմակերպվել ու պահանջել Կառավարության հրաժարականը. Հովհաննես Շահինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները