Քաղաքապետարանը պատասխանել է «Հայաքվե»-ին
Այսօր Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես պատասխանել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Պետրոսյանի դիմումին։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժ/պ Լևոն Սարդարյանը։
Ըստ նրա, պատասխանով նախաձեռնությանը տեղեկացրել են, որ ՀՀ Ազգային Ժողովին «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով ստորագրահավաք իրականացնելու համար բոլոր վարչական շրջանների նստավայրերում նախաձեռնությանը տարածք հատկացնելու վերաբերյալ դիմումը բավարարվել է:
Ստորագրահավաքի ընթացքին կմասնակցեն մեկական հանրային ծառայող՝ ամեն վարչական շրջանից:
Նշենք, որ ավելի վաղ նախաձեռնությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի՝ ՀայաՔվե ստորագրահավաքի սիմվոլիկ մեկնարկը կտրվի վաղը՝ Կենտրոնի թաղապետարանում (Տերյան 44):
«Միացե'ք մեզ, և ձեր վճռական ներկայությամբ հավելյալ կշիռ հաղորդեք այս կարևոր իրադարձությանը։ Հասցեները, որտեղ մեր քաղաքացիները կարող են ստորագրել և միանալ ՀայաՔվե-ին, կտեղադրվեն լրացուցիչ։ Ստորագրել կարող են 18 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստորագրահավաքին միանալու համար անհրաժեշտ է Ձեզ մոտ ունենալ անձնագիր»,-ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգ. Քաղաքապետարանը տարածքներ չի տրամադրում «Հայաքվե»-ին ստորագրահավաքի համար
- Ինչպես էլեկտրոնային ստորագրությամբ միանալ Հայաքվեին
- ԿԸՀ կողմից հաստատվել է ՀայաՔվե նախաձեռնող խմբի դիմումը
- ԿԸՀ-ն ստացել է «ՀայաՔվե»-ի դիմում
- «Հայաքվեն» դիմում հանձեց ԿԸՀ. «Մենք ուզում ենք ապացուցել՝ ՀՀ-ում բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր