Ֆրանսիայում 20-ից ավելի ոստիկան վիրավորվել է դեռահասի սպանության պատճառով փոխհրաձգության ժամանակ
Ֆրանսիայում ոստիկանության 24 աշխատակից է վիրավորվել Նանտերում և այլ քաղաքներում գիշերային անկարգությունների ընթացքում, որտեղ մարդիկ փողոց են դուրս եկել ոստիկանի կողմից 17-ամյա դեռահասի սպանության պատճառով։ News.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինը:
Նախարարը նշել է, որ դատապարտում է ցուցարարների կողմից բռնությունները։
Սկզբում անկարգությունները բռնկվել էին Նանտերում, սակայն մեկ գիշերվա ընթացքում տարածվել են նաև Օ-Դը-Սեն դեպարտամենտի մյուս մունիցիպալիտետներում։
Նախարարը հայտնել է, որ ցուցարարներն այրել են մոտ 40 ավտոմեքենա, հրկիզվել են վարչական շենքեր։ Ձերբակալվել է 31 մարդ։ Դեռահասի վրա կրակելու համար պատասխանատու ոստիկանին նույնպես ձերբակալել են։
Հիշեցնենք, որ անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ի առավոտյան 17-ամյա երիտասարդը սպանվել է իրավապահների կողմից Փարիզի արևմուտքում գտնվող Նանտեր քաղաքում։ Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրաժարվել է կատարել իրավապահների պահանջները։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր