Խախտման հանգամանքներն առանց ուսումնասիրության եք որոշել կարգապահական պատասխանատվության ենթարկել. Դատավորը՝ ԲԴԽ-ում
«Եթե հայտնաբերել եք կոնկրետ խախտում, ուրեմն այդ խախտման բոլոր հանգամանքները դուք պարտավոր եք ուսումնասիրել։ Ինչո՞ւ չեք ուսումնասիրել, ի՞նչ է նշանակում՝ մեզ դա չի հետաքրքրում»,- Բարձրագույն դատական խորհրդում Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ արդարադատության նախարարի պարտականությունները կարող Լևոն Բալյանի միջնորդության քննարկմանն ասաց դատավոր Տիգրան Պետրոսյանը՝ հարցն ուղղելով արդարադատության նախարարության ներկայացուցչին։
Նա հարցեց՝ խախտման հանգամանքները պարզման ենթակա՞ են, թե՞ ոչ. «Ինչպե՞ս է կոնկրետ տեղի ունեցել խախտումը, պե՞տք է պարզվի, թե՞ ոչ, թե հենց այնպես խոսում ենք»։
Դատավորն ընդգծեց. «Այսինքն մեր խախտման հանգամանքներն ուսումնասիրության առարկա չե՞ն դարձել։ Առանց ուսումնասիրության եք որոշել կարգապահական պատասխանատվության ենթարկել։
Արդարադատության ներկայացուցիչն ասաց. «Ձեր վկայակոչած կոնկրետ հանգամանքը ուսումնասիրության առարկա չի դարձել»։
Հիշեցնենք, որ վարույթի հիմքում ՄԻԵԴ վճիռներից մեկն է. նախարարը միջնորդել է դատավորներին պատժել 2009 թվականին, այսինքն՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտերի համար՝««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019թ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։
Հարակից հրապարակումներ`
- Դուք ընդունել եք՝ ձեր և նախարարի ընկերական հարաբերություններն ազդեցություն ունեն ձեր որոշումների կայացման վրա. դատավոր Պետրոսյանը՝ ԲԴԽ նախագահին
- 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործի քննումը ԲԴԽ-ում հետաձգվեց
- ԲԴԽ նախագահը ցանկանում է որքան հնարավոր է շուտ, թեկուզ օրենքի խախտումներով, կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորներին. Պետրոսյան
- Գերագույն դավաճանի կողմից ԲԴԽ գործուղված Կարեն Անդրեասյանը վերածվել է մեծագույն իրավասպանի.Ռուբեն Մելիքյան
- ԲԴԽ նախագահը չմեկնաբանեց ԱԱԾ-ում իր դեմ վարույթ նախաձեռնելու մասին լուրը
- Չեք դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն. Դատավորը՝ ԲԴԽ նախագահին
- Իմ նկատմամբ ձեր կողմնակալ վերաբերմունքի իրական պատճառը հայտնի է միայն ձեզ. դատավոր Պետրոսյանը՝ ԲԴԽ նախագահին
- ԲԴԽ-ն ԱՆ պահանջով 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործն է քննում