«Իրավական ուղին» մեկնարկում է «Բանաձև 1900» նախաձեռնությունը
«Իրավական ուղին» մեկնարկում է «Բանաձև 1900» նախաձեռնությունը, որի շրջանակներում, հստակ չափանիշների ու ընթացակարգի հիման վրա, կիրականացվի քաղաքական հետապնդմնան ենթադրյալ դեպքերի ուսումնասիրություն և դրանց կտրվի մասնագիտական գնահատական (քաղաքական հետապնդման կամ դրա բացակայության արձանագրում)։Այս մասին տեղեկացնում են «Իրավական ուղի» ՀԿ-ից։
«Նախաձեռնության նպատակն է մեր երկրում քաղաքական հետապնդման դեպքերի կանխարգելումն ու տեսանելի ապագայում դրանց համար պատասխանատվության անխուսափելիության ապահովումը։
Նախաձեռնության խորագիրը հղում է ԵԽԽՎ թիվ 1900 (2012) բանաձևին, որով ամրագրվել է «քաղբանտարկյալ» հասկացության իրավական սահմանումը։
Նախաձեռնության համակարգողն ու ծրագրի ղեկավարն է Ռուբեն Մելիքյանը։
Համապատասխան չափորոշիչներն ու ընթացակարգերը սահմանված են Նախաձեռնության կանոնադրությամբ»։
Հղումն՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա