Հարսնացուն իր հարսանիքի ժամանակ այրիացել է
Ամերիկյան Այովա նահանգում 48-ամյա տղամարդը թրոմբի պատճառով մահացել է իր հարսանիքի արարողությունից մի քանի րոպե անց, գրում է «Ռիա նովոստի»-ին՝ հղում անելով՝ New York Post»-ին։
Ջոնի Մեյ Դևիսը և 48-ամյա Տարաս Դևիսը որոշել էին ամուսնանալ հունիսի 19-ին՝ ԱՄՆ-ում նշվող ստրուկների ազատագրման օրը։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին զույգի երեխաները, հարազատներն ու ընկերները:
Սակայն հարսանեկան արարողությունից րոպեներ անց տղամարդը հանկարծամահ է եղել։
Մահվան պատճառը, ինչպես պարզվել է, պոկված թրոմբն Է: Ականատեսներից մեկի խոսքով՝ Դևիսի սիրտը կանգ է առել միջոցառման մեկնարկից մեկ ժամ անց, ամեն ինչ տեղի է ունեցել «հաշված վայրկյանների ընթացքում»։
Այրիացած կնոջ մտերիմները սկսել են քրաուդֆանդինգային արշավ ՝ միջոցներ հայթայթելու ամուսնու հուղարկավորությունը կազմակերպելու և ընտանիքին աջակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան