Վաշինգտոնում բանակցություններ են, այստեղ՝ զոհեր. Քաղաքացիներն՝ վաշինգտոնյան բանակցությունների մասին
Արցախի խորհրդարանն այսօր ընդունեց հայտարարություն՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող հայաստանյան պատվիրակությանը կոչ անելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները։
Panorama.am-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մեկնարկած բանակցությունների մասին՝ պարզելու, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն քաղաքացիներն այդ հանդիպումներից։
«Շատ վատ է վիճակը, բոլորս դա գիտենք։ Եթե էն ժամանակ հույս ունեինք, որ Ռուսաստանը մի բան կանի, վիճակը կկանխի, հիմա էդ հույսն էլ չունենք, մեկը լինի Ռուսաստանին օգնի։ Սենց օդում կախված ծանր վիճակում ենք»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Մյուս քաղաքացին վստահ է, որ շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, իսկ թե ինչ կլինի՝ դժվար է ասել։
«Ոչ մի ակնկալիք չկա, քանի որ էնտեղ բանակցություն է գնում, այստեղ՝ զոհեր։ Մեր խաղաղությունը մեր ձեռքն է. մենք պիտի պայքարենք, ուրիշ ոչ մի բան։ Սենց նստել ենք, մեր ժողովուրդը քնած, լրիվ անտեր։ Մեր պաշտպանությունը մեր ձեռքն է, պիտի միավորվենք, որ դիմագրավենք։ Թուրքի դեմը ուրիշ ելք չկա, պիտի քթներին տանք, որ արդեն խելքի գան։ Օրեկան խաղաղություն քարոզելով մենք զոհ ենք տալիս»,-ասաց հարցվող քաղաքացին։
Հարցվողների մեծամասնությունը կարծիքն հայտնեց, որ բանակցությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու. «Իմ կարծիքով դա սխալ է ու ոչինչ լի լինելու։ Գնացել, իրենց համար քեֆ են անում, հետո կգան կասեն՝ չեղավ, մենք ոչ մի լավ բան չենք սպասում էս ղեկավարությունից»։
«Հաստատ ոչինչ չեմ կարող ասել, եթե լինեի պայծառատես, գուցե մի բան ասեի։ Իմ կարծիքով հզոր տերություններից է կախված. եթե իրենց ձեռք ա տալիս, որ լինի խաղաղություն՝ կլինի, եթե չէ ՝ չէ»,-ասաց մեկ ուրիշը։
Մի քաղաքացի էլ ասաց՝ այդ բանակցություններից ոչ մի լավ բան էլ չեն բերի. «Շատ են ստեղ-ընդեղ գնում, ամեն մեկն, ամեն երկիր իր հետաքրքրությունն ունի, մենք էլ մեջտեղն ենք ընկել»։
Հարակից հրապարակումներ`
- Անհապաղ դադարեցրեք բանակցությունները. Արցախի ԱԺ-ն հայտարարությամբ դիմեց Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանին
- ... այս նույն պահին Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետանիով ու ԱԹՍ-ներով Արցախում մեր զինվորներին էր խոցում
- Երկխոսությունը տևական խաղաղության բանալին է. Բլինքենը` հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
- Ադրբեջանը կրակել է հրետանային միջոցներից, հայկական կողմն ունի 4 զոհ. Արցախի ՊՆ
- Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին