2 օրում 37 ահազանգ՝ տարբեր բնակավայրերում օձերի հայտնաբերման մասին
Հունիսի 26-27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 37 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Ագարակ, Թալին, Կապան, Գյումրի, Աշտարակ, Եղեգնաձոր քաղաքներում, Քասախ, Գետք, Մալիշկա, Զովունի և Պտղնի գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել 6 լորտու տեսակի սողուն, 3 գյուրզա, 6 սահնօձ, 4 շահմար, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին