Արթուր Խաչատրյանի հարցը՝ ՄԱԿ ներկայացուցիչներին. Ինչո՞վ է Արցախի ժողովուրդը պակաս ինքնորոշման իրավունքն իրացրած մյուս ազգերից
«Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմը քաղաքակաիրթ աշխարհի աչքի առաջ հերթական թշնամական, ահաբեկչական ագերսիվ գործողությունն իրականացրեց Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի ու համայնք հայ ժողովրդի դեմ»,- ՄԱԿ-ի գրասենյակից դիմաց հայտարարեց դաշնակցական գործիչ, ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ հայրենիքի սահմանները պաշտպանելիս Արցախում զոհվել է չորս մարդ, ապա խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել նահատակվածների հիշատակը։
«Զինվորները չեն զոհվել հանուն ոչնչի, ոչ այս չորս զինվորները, ոչ չորս հազարից ավելի զոհերը։ Նրանք զոհվել են, որպեսզի Արղախը մնա հայկական, հայերը կարողանան ապրել իրենց հայրենիքում, կերտել իրենց պետականությունը»,-ասաց նա։
Դիմելով ՄԱԿ-ի ներկայացուցիչներին՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը հիշեցրեց, որ կազմակերպության կանոնադրությունը հիմնվում է ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի վրա։
«Տասնյակ պետություններ են ստեղծվել՝ իրացնելով ազգերի ազատ ինքորոշման և իրավահավասարության իրավունքը։ Իսկ ինչո՞վ է Արցախի ժողովուրդը պակաս մյուս ժողովուրդներից, որոնք այդ իրավունքներն իրացնելով պետություն են ստեղծել»,-հարց հնչեցրեց Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- «SOS Artsakh» ահազանգը հնչեցվեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- «SOS Artsakh». Այս նստացույցերով ևս մեկ անգամ բարձրաձայնում ենք Արցախում տիրող հումանիտար աղետի մասին
- «SOS Artsakh». Նստացույցի մասնակիցները ՌԴ դեսպանատան ներկայացուցչին փոխանցեցին իրենց պահանջները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին