Արցախում մեկ ամիս առաջ ծնված եռյակը տուն՝ Խնուշինակ է գնացել
Եռյակ եղբայրները տուն՝ Խնուշինակ են գնացել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում 1 ամիս մնալուց հետո: Հակառակ դժվարություններին՝ բազմազավակ ծնողներն իրենց երեխաների ապագան միայն Արցախում են տեսնում:
Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոնում մայիսի 25-ին եռյակ ծնունդ է գրանցվել։ Երեք նորածիններն էլ տղաներ են: Եռյակը լույս աշխարհ է եկել 1 կգ 610 գրամ, 1 կգ 600 գրամ և 1 կգ 400 գրամ քաշով, իսկ ծննդաբերությունն իրականացվել է կեսարյան հատումով։
Տեսանյութը՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան